Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ հում նավթի պաշարները. Թրամփ
04/01/2026 19:57

Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ հում նավթի պաշարները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան նավթային ընկերությունները միլիարդավոր դոլարներ կծախսեն Վենեսուելայի ավերված էներգետիկ ենթակառուցվածքը վերականգնելու համար՝ նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը հանգեցրած ռազմական գործողությունից հետո։ Այս մասին գրում է BBC News-ը:

«Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ հում նավթի պաշարները, սակայն բախվում է արտադրության հետ կապված դժվարությունների՝ հնացող ենթակառուցվածքների և վատ կառավարման պատճառով»,-ասել  է Թրամփը։

Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ հում նավթի պաշարները. Թրամփ