.png)
Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի գործողությունները uպառնում են քաոսի վերածվել․ Հարրիս
Վենեսուելայի դեմ ամերիկյան իշխանությունների գործողությունները եւ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առեւանգումը սպառնում են քաոսի վերածվել, որի համար ստիպված կլինեն վճարել ամերիկյան ընտանիքները։ Այս մասին գրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարրիսը։
«Մենք այս ֆիլմն արդեն տեսել ենք։ Ռեժիմի փոփոխության կամ նավթի համար պատերազմներ, որոնք ներկայացվում են որպես ուժ, բայց վերածվում են քաոսի, և ամերիկյան ընտանիքներն են վճարում դրա գինը»,-գրել է նա։
Հարրիսը հավելել է, որ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները Ամերիկան ավելի անվտանգ կամ ուժեղ չեն դարձնում: