Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սևանի, Աբովյանի, Տաշիրի ճանապարհներին մերկասառույց է
07/01/2026 09:32

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սևանի, Աբովյանի, Տաշիրի ճանապարհներին մերկասառույց է

Հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - հորդորում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սևանի, Աբովյանի, Տաշիրի ճանապարհներին մերկասառույց է