«Վիզա» քարտերի դեպքում 2 տոկոս հետվճար չի լինի. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)
07/01/2026 11:41

«Վիզա» քարտերի դեպքում 2 տոկոս հետվճար չի լինի. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

«Վիզա» քարտերի դեպքում 2 տոկոս հետվճար չի լինի. ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա՝ հետվճարի համակարգը կգործի միայն այն քաղաքացիների համար, որոնք անկանխիկ գործարքներ կանեն «Arca» քարտով։

«Հունվարի 1-ից հետվճարը կազմում է 20%՝ մինչև 10 հզ. դրամ, և դուք կարող եք կենսաթոշակները և նպաստներն ինքնուրույն բարձրացնել, որի համար պարզապես պետք է անկանխիկ առևտուր իրականացնել»,-ասել է նա և հավելել՝ կա մեկ այլ ծրագիր, որը վերաբերում է բոլոր քաղաքացիներին՝ 2%:

«Այս դեպքում դա հնարավոր է անել միայն «Arca» համակարգի քարտերով»,-ասել է նա և նշել, որ ինքն էլ «Arca» քարտ չի ունեցել, նոր է վերցրել և մյուսներին էլ խորհուրդ է տալիս նույնն անել։ 

«Վիզա» քարտերի դեպքում 2 տոկոս հետվճար չի լինի. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)