.jpg)
07/01/2026 14:08
ԱՄՆ-ն Գրենլանդիա ներխուժելու ծրագրեր չունի. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիա ներխուժելու ծրագրեր չունի։
Ավելի վաղ՝ «Wall Street Journal»-ն աղբյուրներին հղում անելով հայտնել էր, որ Ռուբիոն բարձրաստիճան պաշտոնյաների հետ փակ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը Գրենլանդիա ներխուժելու ծրագրեր չունի։ Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ նպատակն է կղզին գնել Դանիայից։