.jpg)
Կներկայացվեն դասական երաժշտության հայտնի ստեղծագործությունները
Հունվարի 15-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ վայելելու դասական երաժշտության ամենասիրելի ստեղծագործությունները։
Համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու, Ժորժ Բիզեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Կամիլ Սեն-Սանսի, Ջոակինո Ռոսսինիի, Էդվարդ Գրիգի, Դմիտրի Շոստակովիչի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Յոհաննես Բրամսի, Յոհան Շտրաուսի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։
Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։