Ինչ վաճառել ու ինչ գնել. Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
08/01/2026 14:03

Ինչ վաճառել ու ինչ գնել. Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վաճառելու ու ինչ գնելու հարցով են հետաքրքրված»,- նշեց նա։

Փաշինյանը խոստացավ՝ հենց նորություններ լինեն՝ հանրությանը կիրազեկեն։

«Գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանցվել իրար, քննարկում կա, դեռ ուսումնասիրում են»,- հավելեց նա։