.jpg)
18 տարի ձեր ծնողներն ինչ արել են ձեզ համար, եկել է պահը, որ դուք իրենց վերադարձնեք շնորհակալությունը՝ ձեր ուշիմ ու լավ ծառայությամբ. Տեր Հայկն աղոթքով բանակ է ճանապարհել զինակոչիկներին (տեսանյութ)
Թալին համայնքում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Զինակոչիկներին հայոց բանակ է ճանապարհել Տեր Հայկ քահանա Սահակյանը։
Տեր Հայրը պատմել է՝ երբ ծառայում էր, մորը նամակ է գրել ու ասել. «Հպարտացիր, որ տղա ունես, որ առողջ է ու ծառայում է Արցախում, ինձ համար դա ամենամեծ խորհուրդն էր»։
Տեր Հայկը տղաներին կոչ է արել միշտ բարձր պահել հայ զինվորի պատիվը։
«Միշտ հիշեք՝ 18 տարի ձեր ծնողներն ինչ արել են ձեզ համար, եկել է պահը, որ դուք իրենց վերադարձնեք շնորհակալությունը՝ ձեր ուշիմ ու լավ ծառայությամբ»,- ասել է Տեր Հայկը։
Եկեղեցին միշտ է աղոթք բարձրացրել հայ զինվորի համար, Տեր Հայկն ընդգծել է՝ հիմա էլ պետք է բացառություն չլինի։
Տղաներին Տեր Հայկը բանակ է ճանապարհել տերունական աղոթքով, որ ոնց ժպիտով ուղարկում են ծառայության, այնպես էլ գրկները բաց դիմավորեն նրանց։