Միքայել ու Բագրատ Սրբազանների գործերով դատախազն ազատվել է աշխատանքից
09/01/2026 12:03

Միքայել ու Բագրատ Սրբազանների գործերով դատախազն ազատվել է աշխատանքից

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործերով մեղադրող դատախազ Արմեն Բաղդասարյանն ազատվել է պաշտոնից։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համապատասխան հրամանագիրը ստորագրել է հունվարի 7-ին։

«ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանին ազատել պաշտոնից»»,- նշվում է հրամանագրում։

Միքայել ու Բագրատ Սրբազանների գործերով դատախազն ազատվել է աշխատանքից