.jpg)
Իշխանությունը կալանքը դարձրել է պատժամիջոց, տղաների հանդեպ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է. Լարիսա Ալավերդյան
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց երեք ամիս ժամկետով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։
Նարեկ Սամսոնյանը դատարանում անժամկետ հացադուլ հայտարարեց՝ «խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»։
Aysor.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, թե սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ օրվա իշխանությունը խափանման միջոցն օգտագործում է ինչպես պատժամիջոց։
«Ժամանակին Հայաստանում իրավաբանների կողմից շատ էր քննարկվում, որ ինչ-որ ձևով պետք է սահմանափակ լինի այդ ժամկետը։ Ցավոք, տեսնում ենք, որ սա այն դատապարտելի պրակտիկան է, երբ պատկան մարմիններն իրականում չեն կարողանում գտնել նույնիսկ հնարած այնպիսի հիմք, որ կարողանան սկսել դատական գործընթացը։
Կարծում եմ, որ այս մերժելի պրակտիկան ավելի ու ավելի ապացուցում է, որ այն, ինչ տեղի է ունենում տղաների հանդեպ, քաղաքական հետապնդում է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։