Իրանի առաջնորդը ժողովրդին կոչ է արել պահպանել միասնությունը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին
09/01/2026 14:14

Իրանի առաջնորդը ժողովրդին կոչ է արել պահպանել միասնությունը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին

Իրանի երիտասարդությունը պետք է միասնական մնա ցանկացած սպառնալիքի առջև, ասել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։

«Սիրելի՛ երիտասարդներ, պահպանե՛ք ձեր պատրաստվածությունն ու միասնությունը։ Միասնական ազգը կհաղթի ցանկացած թշնամու»,-ասել է նա՝ Թեհրանում բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման ուղիղ հեռարձակումը վարել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությունը։