Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից
09/01/2026 15:09

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Արտակ Դանիելյանը հրամանագիր է ստորագրել, որով Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։

Հրամանագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով նախագահի մոտ գործող խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը։

Հրամանագիրը ուժի մեջ է մտել ստորագրման պահից։