.jpg)
Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է Հալեպում կրակի դադարեցման մասին
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հալեպի քրդաբնակ թաղամասերի մոտակայքում կրակի դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
«Ելնելով Հալեպում մեր քաղաքացիական բնակչության անվտանգության համար մտահոգությունից և բնակելի թաղամասերում ռազմական նոր էսկալացիան կանխելու նպատակով՝ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է Հալեպի Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերի մոտակայքում կրակի դադարեցման մասին, որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով՝ ժամը 3:00-ից», - նշված է հայտարարության մեջ։