«Ժողովուրդ». Ո՞ւմ հետ է խուցը կիսել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ԱԱԾ մեկուսարանում
09/01/2026 09:03

«Ժողովուրդ». Ո՞ւմ հետ է խուցը կիսել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ԱԱԾ մեկուսարանում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ,որ ԱԱԾ մեկուսարանից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Armlur.am-ին ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի խցում կալանք կրող անձանց մասով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը։ 

Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ միջնորդություններ են ներկայացվել առ այն, որ անվտանգության նկատառումներից ելնելով կա՛մ Ղուկասյանի խուցը փոխեն, կա՛մ Գևորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։ Արդյունքում, միջնորդությունները բավարարվել են և Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել»։ 
 

«Ժողովուրդ». Ո՞ւմ հետ է խուցը կիսել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ԱԱԾ մեկուսարանում