Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով. Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարում (Տեսանյութ)
09/01/2026 15:52

Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով. Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարում (Տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց երեք ամիս ժամկետով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։

Նարեկ Սամսոնյանը դատարանում հայտարարեց՝ անժամկետ հացադուլ է հայտարարում։

«Հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»,- ասաց նա։