Հիվանդին Գյումրիից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան ընկել է ձորակը
10/01/2026 19:37

Հիվանդին Գյումրիից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան ընկել է ձորակը

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհին  շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժածներ չկան։

Բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով է տեղափոխվել երևանյան բուժկենտրոններից մեկը։ 

 

Հիվանդին Գյումրիից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան ընկել է ձորակը