ԿԳՄՍՆ-ն «Ադրբեջան» բառը փակելու համար պարզաբանում է ուզել ֆեդերացիայից
10/01/2026 15:38

ԿԳՄՍՆ-ն «Ադրբեջան» բառը փակելու համար պարզաբանում է ուզել ֆեդերացիայից

«Մեր հայորդու քայլն ավելի քան պարզ է և չունի պարզաբանման կարիք»․ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից այդպես են արձագանքել ԿԳՄՍՆ-ի հարցմանը։ Նախարարությունից դիմել էին ֆեդերացիայի նախագահին՝ պահանջելով պարզաբանում Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի կողմից «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ։

Նախարարության գրությունն ու դրա պատասխանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իտալական Tour de Ski մրցաշարում «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար։

Նա ասել է․ « Իմ հայրենիքն ինձ համար ավելի վեր է»։

ԿԳՄՍՆ-ն «Ադրբեջան» բառը փակելու համար պարզաբանում է ուզել ֆեդերացիայից