.jpg)
Տիգրան Ավինյանը դատարանում պարտվել է «Փաստինֆո»-ին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պայքարը «Փաստինֆո»-ի բացահայտումների դեմ մոտենում է իր տրամաբանական ավարտին՝ նրա պարտությամբ։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ավինյանի հայցը։ Այս անգամ Տիգրան Ավինյանին դուր չէին եկել Երևանի փոխքաղաքապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի անհամատեղելի պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման մասին «Փաստինֆո»-ի հետաքննության արդյունքները, բացահայտումները։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Լրատվամիջոցը նաև նշում է․
«Մեր հրապարակումների արդյունքում հարցը մեծ հանրային հնչեղություն ստացավ, ու ԱՆԻՖ-ը եւ Ավինյանը որոշեցին գումարային պահանջով լռեցնել «Փաստինֆո»-ին՝ ներկայացնելով երկու առանձին հայցադիմում՝ ընդհանուր առմամբ շուրջ 12.000.000 մլն դրամի փոխհատուցում պահանջելով։ «Փաստինֆո»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սոս Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց, որ լրատվամիջոցն իրականացրել է խորապես լրագրողական հետաքննություն՝ ՄԻԵԴ չափանիշներով»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։