.jpg)
«Լավամարդ դուրս գալը լավ բան չի». Ավինյանը դժգոհ է, թաղապետերը տնտեսվարողներին քիչ են տուգանել (Տեսանյութ)
Պետք է արձանագրել, որ վարչական շրջանների կատարած աշխատանքից դժգոհ եմ՝ մի քանի պատճառներով։ Մենք բավարար կերպով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսավարողները, որոնք ունեն պարտավորություն, տեղեկացված լինեն իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ կատարելու մասին։
«Ես հատուկ շեշտել եմ, որ մենք ունենք ձյուն և պետք է աշխատենք 24/7 ռեժիմով, ինչպես աշխատել է ԵԱՍՄ հիմնարկը»,-նշեց Ավինյանը։
Դիմելով վարչական շրջանների ղեկավարներին՝ Ավինյանն ասաց, թե նրանք հանրագումարով մոտ 300 աշխատակից ունեն, որոնք պետք է զբաղվեն տարատեսակ վարչական խախտումներ արձանագրելով։
«Երբ ձեր 300 աշխատակիցների արձանագրությունների թվերը հանում եմ, համեմատում եմ այլ վարչությունների հետ, ուղղակի խայտառակ թվեր են դուրս գալիս։ Հասկանում եմ, որ ունենք լուրջ փոփոխությունների կարիք, որը շուտով կքննարկենք։ Լավամարդ դուրս գալը լավ բան չի, էդ վարչական տուգանքները հենց էնպես չեն դրվում, դա նրա համար է, որ այդ խանութի տերն իմանա, որ դա իր պատասխանատվությունն է»,-ասաց Ավինյանը։