Ագրոտեխ 2026. նոր տեխնոլոգիաներ կանաչեղենի և բանջարեղենի շուկայում. ներդրումներ «թարմության տեխնոլոգիաներում». Հովհաննես Թովմասյանը՝ Եվրոպայի և ԱՊՀ ագրոշուկայի ապագայի մասին
12/01/2026 11:38

Ագրոտեխ 2026. նոր տեխնոլոգիաներ կանաչեղենի և բանջարեղենի շուկայում. ներդրումներ «թարմության տեխնոլոգիաներում». Հովհաննես Թովմասյանը՝ Եվրոպայի և ԱՊՀ ագրոշուկայի ապագայի մասին

Այսօր համաշխարհային ագրոշուկայում պայքար է մղվում թարմության յուրաքանչյուր տոկոսի համար: Կիրառվում են կենսաքայքայվող փաթեթավորումներ, «խելացի» պահեստներ, տերևների հղկման լազերային ռոբոտներ, արհեստական բանականություն՝ մոլախոտերի դեմ պայքարում… Մի խոսքով, ապրանքը խանութ սկզբնական տեսքով հասցնելու համար ձեռնարկատերերը տասնյակ նորարարություններ են ներդնում: Մեր երկրում նմանօրինակ բիզնեսի հաջողված օրինակներից է Հովհաննես Թովմասյանի նախագիծը:

Hovakat ընկերության հիմնադիրը կարողացել է լուծել ոլորտի երեք հիմնական խնդիրները՝ ինչպես պահպանել, ինչով փաթեթավորել և ինչպես առանց կորուստների տեղափոխել շուտ փչացող մթերքը: Թովմասյանի հեղինակային տեխնոլոգիաների շնորհիվ 40 քմ մակերեսով պահեստը վերածվել է ժամանակակից ագրոհաբի՝ 50 մասնագետից բաղկացած անձնակազմով, որն ապահովում է մատակարարումներ դեպի ԱՊՀ և Եվրոպայի շուկաներ: Փորձենք հասկանալ, թե ինչպես է գործում նրա բիզնեսը:

Ձեռնարկատիրոջ մասին

Հովհաննես Թովմասյանը ագրոլոգիստիկայի և որակի կառավարման համակարգերի միջազգային փորձագետ է, fresh-ռիթեյլ սեգմենտի առաջատարներից: Որպես Hovakat ընկերության հիմնադիր և գաղափարախոս՝ նա առաջինն է Հայաստանում ներդրել «Սերմից մինչև սեղան» ուղղահայաց ինտեգրված հարթակի մոդելը: Հովհաննես Թովմասյանն ավանդական ագրոհամակարգում ներդրել է նորարարական ինժեներական լուծումներ և վերահսկողության թվային ստանդարտներ, ինչի համար արժանացել է «Լավագույն ձեռնարկատեր գյուղատնտեսության ոլորտում» մրցանակին՝ ըստ Best Business Awards 2025 միջազգային մրցանակաբաշխության:

Սնվել թարմ մթերքով

Գաղտնիք չէ, որ ռիթեյլում «fresh» (թարմ) կատեգորիան բարձր ռիսկայնության գոտի է: Բանջարեղենն ու կանաչեղենը թոշնում և կորցնում են ապրանքային տեսքը հաշված ժամերի ընթացքում: Հայաստանում այս խնդրի մասին գիտեին, սակայն լուծում չէին գտնում: Ֆերմերներն աշխատում էին անջատ, իսկ փոքր տնտեսությունները չէին կարողանում երաշխավորել անհրաժեշտ ծավալները: Խանութների համար դժվար էր գտնել կայուն մատակարար, և հաճախ նրանք վնասներ էին կրում ապրանքի ցածր որակի պատճառով: Hovakat ընկերությունը հիմնադրվեց 2017 թվականին՝ որպես այս խնդրի լուծում:

Գյուտարար լոգիստը

Հովհաննես Թովմասյանը հանդես է եկել ոչ միայն որպես Hovakat-ի հիմնադիր, այլև մի շարք տեխնոլոգիական և կառավարչական լուծումների հեղինակ, որոնք թույլ են տվել ընկերությանը կառուցել թարմ մթերքի մատակարարման առավել կայուն մոդել: 2018 թվականին նա անձամբ նախագծել է ջերմոցային համալիրը՝ մտածելով առանցքային տարրերը՝ ոռոգման համակարգերից մինչև անհրաժեշտ կլիմայական պայմանների պահպանման լուծումները:

Բացի այդ, Թովմասյանը ներդրել է հերմետիկ փաթեթավորման լուծումներ, որոնք թույլ են տվել ավելի լավ պահպանել թարմությունն ու ապրանքային տեսքը տեղափոխման ընթացքում: Ապրանքանիշի մեկ այլ նոու-հաու է «Գյուղից դեպի սեղան» հայեցակարգի գործարկումը: Այն Hovakat-ի համար դարձավ աճի առանցքային փուլերից մեկը: Ծրագրին միացել են շուրջ 20 ֆերմերային տնտեսություններ, որոնք աշխատում են որակի և մատակարարման միասնական ստանդարտներով: Սա թույլ տվեց ընկերությանը ստեղծել թարմ մթերքի արտադրության և լոգիստիկայի կայուն համակարգ:

Hovakat-ի տարեկան վաճառքներն աճեցին ևս 300%-ով, իսկ բրենդը դարձավ ճանաչելի Հայաստանի սահմաններից դուրս: Ի վերջո, Թովմասյանը պահեստը վերածեց ավտոմատացված հաբի: Այստեղ մթերքը լվացումից մինչև շտրիխ-կոդավորում անցնում է նվազագույն ժամանակում և խանութներ է հասնում ready-to-shelf ձևաչափով, այսինքն՝ լիովին պատրաստ վաճառքի: Այս քայլի շնորհիվ ընկերության գործառնական ծախսերը կրճատվել են գրեթե երկու անգամ:

Հետազոտություններ, ստանդարտներ և ելք դեպի միջազգային շուկա

Թովմասյանի՝ որպես փորձագետի կարգավիճակը ճանաչված է նաև արտերկրում: Ագրարային ոլորտում որակի եվրոպական ստանդարտների ներդրման վերաբերյալ նրա գիտական հետազոտությունը հրապարակվել է ամերիկյան American Journal of Business Management պարբերականում: Իր աշխատանքում նա նկարագրում է, թե ինչպես ԵՄ անդամ չհանդիսացող երկրների (օրինակ՝ Հայաստանի) ագրոընկերությունները կարող են վերակառուցել իրենց ներքին գործընթացները եվրոպական խիստ պահանջներին համապատասխան՝ այդ շուկայում ազատ գործելու համար:

Հենց այս հետազոտությունն է դրվել նրա՝ եվրոպական շուկա ընդլայնվելու ռազմավարության հիմքում, մասնավորապես՝ ֆրանսիական By Babylon առցանց սուպերմարկետի նախագծում, որի միջոցով հայկական մթերքը հասնում է Եվրոպա: Այսօր Թովմասյանն այդ ընկերության բաժնետեր է: Նա նաև ընդգրկված է հեղինակավոր European Business & Finance Awards-ի ժյուրիի կազմում (2023-2025թթ.):

Սա Եվրոպայի գլխավոր գործարար հարթակներից է, որտեղ գնահատվում են աշխարհի տասնյակ երկրների լավագույն ընկերությունները: Թովմասյանի համար սա ոչ միայն կարգավիճակ է, այլև հնարավորություն՝ ուսումնասիրելու համաշխարհային լավագույն փորձը և այն անմիջապես ներդնելու իր Hovakat ընկերությունում: Այսօր ինքնատիպ ձեռնարկատիրոջ ընկերությունը չի սահմանափակվում միայն տեղական տեսականիով: Որպեսզի ոչ սեզոնային ժամանակահատվածում խանութների դարակները դատարկ չմնան, Hovakat-ը հաստատել է ներմուծում Ռուսաստանից և Վրաստանից:

Սա թույլ է տալիս կլոր տարի ցանցերին մատակարարել ամեն ինչ՝ արմատապտուղներից մինչև ջերմոցային բանջարեղեն: Զուգահեռաբար ընկերությունը հզորացնում է տեխնոլոգիական ուղղությունը. հրավիրում է ագրոնոմների, ինժեներների, պահպանման և փաթեթավորման համակարգերի մասնագետների, ինչպես նաև ներդնում է գերժամանակակից սարքավորումներ: 







Հեղինակ՝ Աննա Սիմոնյան

Ագրոտեխ 2026. նոր տեխնոլոգիաներ կանաչեղենի և բանջարեղենի շուկայում. ներդրումներ «թարմության տեխնոլոգիաներում». Հովհաննես Թովմասյանը՝ Եվրոպայի և ԱՊՀ ագրոշուկայի ապագայի մասին