.png)
Աղքատությունը չի նվազել, կենսաթոշակները չեն բարձրացել, բայց վարչապետի աշխատակազմի ծախսերն ավելացել են 3 անգամ. Հայկ Ֆարմանյան (Տեսանյութ)
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը ներկայացնում է գործող իշխանությունների հականվաճումներից ընդամենը մի քանիսը։
« 2018 թվականից առ այսօր փոքր և միջին բիզնեսի հարկերը կրկնապատկվել են, հարկային դաշտ են բերվել միկրոբիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ խաթարելով սոցիալական արդարության սկզբունքը, գույքահարկը ավելացել է մինչև 10 անգամ, տեղական տուրքերը՝ ներառյալ շինարարական թույլտվությունների ստացումը, կարմիր գծերի վճարները և այլ, ավելացել են մինչև 20անգամ։ Տարօրինակ կերպով՝ սրան զուգահեռ պետական պարտքը կրկնապատկվել է, աղքատությունը գործնականում չի նվազել, կենսաթոշակները գործնականում չեն ավելացել, սակայն վարչապետի աշխատակազմի ծախսերն ավելացել են շուրջ 3 անգամ։ Սրանք հարցեր են, որոնք պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն»- ասել է Ֆարմանյանը։