Հայաստանի թույլ տնտեսությունը դարձնելու ենք ուժեղ՝ ուժեղ ղեկավարի առաջնորդությամբ. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)
13/01/2026 22:51

Հայաստանի թույլ տնտեսությունը դարձնելու ենք ուժեղ՝ ուժեղ ղեկավարի առաջնորդությամբ. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը մեկ օրինակով ներկայացրել է՝ ինչպես է պետք Հայաստանի թույլ տնտեսությունը վերականգնել. բյուջեից վարչապետի աշխատակազմին 65 միլիոն դոլարի չափով գումար տրամադրելու փոխարեն, կարելի է Շիրակի մարզում հարյուրավոր աշխատատեղեր ստեղծել՝ կտրուկ նվազեցնելով գործազրկությունը, նաև լուծել երկրաշարժից տուժածների բնակարանային խնդիրը։

«Սա հակադրություն է. կամ 65 միլիոնը գնում է մի փոքր համակարգի սպասարկմանը, կամ հազարավոր մարդկանց կյանքի փոփոխությանը՝ դեպի լավը։ Երբ գումարը գնում է ժողովրդին, երկիրն սկսում է ապրել, զարգանալ ու հավատալ։

Ահա սա է իրական ընտրությունը՝ աշխատակա՞զմ՝ իր անիմաստ ծախսերով, թե՞ ժողովուրդ, համակա՞րգ, թե՞ հայրենիք»,- ասել է  «Մեր ձևով» շարժման անդամը։

Հայաստանի թույլ տնտեսությունը դարձնելու ենք ուժեղ՝ ուժեղ ղեկավարի առաջնորդությամբ. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)