.jpg)
ՀՀ-ում 11 ամսում 645 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել. աճը կազմել է 20,1%
2025 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 644 590.2 միլիոն դրամ, ինչը 20.1 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ նոյեմբերին այս ցուցանիշը կազմել է 93 155.7 միլիոն դրամ, ինչը 17.2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է 166 412.2 միլիոն դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 24.3%-ը. աճը կազմել է 34.6 %:
Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է 34 768.3 միլիոն դրամ, որը ընդհանուր մասնաբաժնի 5.4 % է։ Հատկանշական է, որ այս միջոցներով իրականացված շինարարության ծավալը նվազել է 17,1 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։
Համայնքային միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 34 991.9 միլիոն դրամ, որի մասնաբաժինը՝ 5.4 %, աճը՝ 28.1 %։
Կազմակերպությունների հաշվին շինարարության ծավալը կազմել է 298 960.7 միլիոն դրամ, որի մասնաբաժինը կազմել է 46.4%, իսկ աճը՝ 15%։ Բնակչության հաշվին իրականացվել է 141 885.1 միլիոն դրամի շինարարություն, որի մասնաբաժինը՝ 22%, աճը՝ 16.4%:
Մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրակակնացվել է 2 340.3 միլիոն դրամի շինարարություն, իսկ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով 799.4 միլիոն դրամի շինարարություն է կատարվել։