.jpg)
Մենք որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից ո՛չ աջակցություն ուզել ենք, ո՛չ էլ ուզելու ենք. Իշխան Սաղաթելյան
Մենք որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից ո՛չ աջակցություն ուզել ենք, ո՛չ էլ ուզելու ենք, հրավիրված ասուլիսին վստահեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նրա պնդմամբ՝ ՀՀ իշխանությունը պետք է ձևավորվի ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ և նրա միջոցով, այլ սուբյեկտ չկա իշխանության ձևավորման համար:
«Եթե ՀՀ հաջորդ իշխանությունը ձևավորվի որևէ աշխահաքաղաքական կենտրոնի կողմից, իմացեք, որ մեր խնդիրներն ավելի կխորանան: Հետևաբար, մի փնտրեք մեր թիկունքում հարցեր, մեր թիկունքում փնտրեք հայկականություն, մեր խնդիրները լուծելու պատրաստակամ ուժ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավաստիացնելով, որ արտաքին ազդեցությունն իրենք մերժում են: