ՀՀ ԱԳՆ-ն Բաքվում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է արել
14/01/2026 21:49

ՀՀ ԱԳՆ-ն Բաքվում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է արել

Հայաստանի արտգործնախարարությունը 1990 թվականին Բաքվում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ում.

«Այս օրերին`  Ադրբեջանական ԽՍՀ-ում Բաքվի հայերի դեմ բռնությունների 36-րդ տարելիցին, մենք ոգեկոչում ենք զոհերի հիշատակը։ 

Քանի որ մենք ընտրել ենք խաղաղության ճանապարհը, ընդգծում ենք, որ նման գործողություններից միանշանակ հրաժարվելը, զուգորդված իրական հաշտեցման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հանձնառության հետ, կարող է երաշխավորել, որ նման ողբերգություններ երբեք չկրկնվեն»։  

 

ՀՀ ԱԳՆ-ն Բաքվում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է արել