Մայրը լքել էր, տատիկը՝ մահացել․ինչպես խնամատար ծնողը փրկեց 3 երեխաներին՝ մանկատանը հայտնվելու վտանգից (Տեսանյութ)
15/01/2026 15:24

Մայրը լքել էր, տատիկը՝ մահացել․ինչպես խնամատար ծնողը փրկեց 3 երեխաներին՝ մանկատանը հայտնվելու վտանգից (Տեսանյութ)

67-ամյա տիկին Հռիփսիմեն դարձավ այն խնամատար ծնողը, որի շնորհիվ անչափահաս երեխաները չհայտնվեցին մանկատանը։ Մայրը նրանց լքել էր դեռ փոքր տարիքում, իսկ տատիկի մահից հետո նրանք կանգնել էին մանկատանը հայտնվելու վտանգի առաջ։ Այդ դժվար պահին տիկին Հռիփսիմեն ստանձնեց նրանց խնամատարությունը։ Երեխաները դժվար մանկություն են ունեցել։

«Ինձ համար ամենադժվարը այն պահն էր, երբ մի քանի օր շարունակ տեսնում էի՝ ինչպես էին մյուս երեխաները խաղում, իսկ ես պատուհանից հետևում էի նրանց ու հասկանում, որ մյուս երեխաները նրանց հետ չեն խաղում։ Երեխաներ կային, բայց նրանք չէին շփվում, կապի մեջ չէին մտնում․ հենց այդ մեկուսացումն էր ամենածանրն ինձ համար», - 1-ը 1000-ից հաղորդման տաղավարում ասաց տիկին Հռիփսիմեն։

Երեխաները խնդիրներ ունեին՝ թե՛ կենցաղավարության, թե՛ տարրական սանիտարահիգիենիկ, ինչպես նաև կրթության ոլորտում, իսկ տիկին Հռիփսիմեն փոքր քայլերով կարողանում է նրանց վերադարձնել մանկությունը և շրջապատել սիրով ու հոգատարությամբ։ 

«Իմ զարմանքն այն էր, որ ես հասկացա՝ երբ երեխան դեռ փոքր տարիքում ստիպված է ինքնուրույն հոգ տանել իր կեցության մասին, դա ինձ համար անընդունելի է։ Երեխան պետք է ունենա անհոգ, կամ գոնե մասամբ անհոգ մանկություն», - պատմում է խնամատարը։

Մանրամասները՝ տեսանյությում

Հեղինակ`Սաթենիկ Հայրապետյան
Մայրը լքել էր, տատիկը՝ մահացել․ինչպես խնամատար ծնողը փրկեց 3 երեխաներին՝ մանկատանը հայտնվելու վտանգից (Տեսանյութ)