Զինծառայողի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
15/01/2026 11:35

Զինծառայողի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն: