Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել ու իր աջակցությունն է հայտնում «Փաշինյանի կառուցողական դերին»
15/01/2026 21:29

Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել ու իր աջակցությունն է հայտնում «Փաշինյանի կառուցողական դերին»

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունն է մեջբերել ու հարց ուղղել Փաշինյանին աջակցողներին և «անտարբերի» դիրքում հանդես եկողներին՝ հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ինչ են անում բոլորիս հետ.

«Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասում է.

1. Հուսով եմ՝ մենք կտեսնենք «Զանգեզուրի միջանցքի» իրականացումն այնպես, ինչպես դա ուզում է Ադրբեջանը։

2. Հայաստանին մնացել է միայն մի քանի բան անել։

3. Հունիսին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու.... Մենք անկեղծորեն աջակցում ենք Փաշինյանի կառուցողական դերին այս հարցում։

Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, կեղծ պատարագների շարքեր, «բարեփոխիչ» եպիսկոպոսներ, քաղաքականությամբ չզբաղվողներ, «հա, Նիկոլը լավը չի, բա ո՞վ» ասողներ, ՀՀ դեմ «հիբրիդային պատերազմի մասին», հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ի´նչ են անում բոլորիս հետ։ Թե՞ ձեռնտու է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»։ Սա՞ նկատի ունեք՝ ինքնիշխան Հայաստան ասելով»։

Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել ու իր աջակցությունն է հայտնում «Փաշինյանի կառուցողական դերին»