Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին
15/01/2026 22:52

Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի իշխող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին»,-հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ցավոք, փակ է այցելությունը ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի մասով:

4-ի դեպքում էլ իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, սակայն իրավիճակի լրջության տեսանկյունից Նարեկ Սամսոնյանի թեման առանձնանում է նրանով, որ վերջինս արդեն 7 օր է` հացադուլի մեջ է և նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է:

Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, որ հասարակական-քաղաքական շրջանակների առաջնային դերը ոչ այնքան Նարեկին հացադուլից դուրս գալու կոչ անելն է, որքան ջանքեր գործադրելը, որպեսզի վերջինիս արդարացի պահանջները կատարվեն, ինչն էլ ավտոմատ նրան դուրս կբերի հացադուլի ռեժիմից:

Ասածս հեշտ գործ չէ, սակայն Նարեկի հետ շփումներից հետո ճանապարհն այդպես եմ տեսնում:

Նարեկին` ուժ և ամուր նյարդեր, իսկ ընտանիքին` համբերություն` այս ծանր փորձությունը հնարավորինս շուտ հաղթահարելու համար:

Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին, Խաչիկին, Մովսեսին և բոլոր քաղբանտարկյալներին»:

Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին