.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է։ Պատգամավորության թեկնածու առաջադրված և վարչության կողմից գրանցվածներն օրնիբուն հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ղեկավար կազմի հետ, քանի որ փետրվարի վերջին նախատեսվում է արտահերթ համաժողով անցկացնել, որի ընթացքում մոտ հազար պատվիրակների ընտրությամբ էլ կձևավորվի նախընտրական ցուցակը։
Իհարկե, առաջին հիսուն հոգուց հետո Փաշինյանը որոշ խմբագրումներ կանի և «արժանավորներին» վերին հորիզոնականներում կգրի։ ՔՊ-ում, սակայն, այս անգամ էլ կարծում են, որ Փաշինյանը որոշ կուսակիցների հարցում կուղղորդի տարածքային կառույցներին, որ նրանք բարձր հորիզոնականներում հայտնվեն և բարձր պաշտոնների նշանակվեն»։