.png)
«ԹՐԻՓՓ»-ի շրջանակներում մենք ստանալու ենք մաքսային և սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ-ում նախկինում չեն եղել. Փաշինյան (Տեսանյութ)
Այս նախագծի շրջանակներում մենք ստանալու ենք մաքսային և սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ-ում նախկինում չեն եղել, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Թրամփի ուղուն»՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ շատ զարգացած երկրներում դրանք արդեն իսկ ներդրված են.
«Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու և ես հույս ունեմ, որ ոչ միայն «ԹՐԻՓՓ»-ի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում այդ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կունենանք ներդնելու, քանի որ դա երկրի կարգի փոփոխության մասին է վկայում»։