.jpg)
16/01/2026 14:23
Սամվել Կարապետյանին տնից կրկին ԱԱԾ մեկուսարան են տարել
Սամվել Կարապետյանին տնից տանում են կրկին ԱԱԾ մեկուսարան։
«ArmLur.am-ը տեղեկացել է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը Սամվել Կարապետյանի տնային կալանքով», - գրել է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը դեկտեմբերի 30-ին փոխվել էր տնային կալանքի: Դատարանը 4 միլիարդ դրամի գրավ էր սահմանել: