.png)
ԲԴԽ-ից ակնկալում ենք, որ դատավորները լինեն անկախ. Աստղիկ Մաթևոսյան (Տեսանյութ)
AntiFake.am-ի թիմը «Հացադուլ՝ դատական ապօրինության դեմ» խորագրով բողոքի ակցիա իրականացրեց Բարձրագույն դատական խորհրդի մոտ՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի որոշման առնչությամբ։
AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր, Նարեկ Սամսոնյանի փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ԲԴԽ-ից ակնկալում են, որ դատավորները լինեն անկախ:
«ԲԴԽ-ն, ըստ իր գործառույթների, դատական համակարգի անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին է, դատավորի վարքագծի համար պատասխանատու մարմին է: Մենք ակնկալում ենք, որ իրենք ապահովվեն համապատասխան միջավայր, որպեսզի դատավորները կարողանան գործել անկախ, որպեսզի դատավորները կաշկանդված չլինեն իրենց վրա առկա տարատեսակ քրեական գործերով, շանտաժի մեխանիզմներով: ԲԴԽ-ից մեր պահանջն է, որպեսզի ապահովեն համապատասխան միջավայր դատավորների անկախության համար, որպեսզի նրանք անկախ գործեն և արդարադատության իրականացնեն, որ թե քաղաքական համակարգի կցորդը դառնան»,-շեշտեց Մաթևոսյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը հունվարի 9-ից՝ արդեն 7 օր, անժամկետ հացադուլի մեջ է:
Իսկ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինի կալանավորված են 63 օր: