ԱՄՆ-ի կողմից վիզաների տրամադրման դադարեցումը կոնկրետ երկրի դեմ չէ․ Միջազգայնագետ
16/01/2026 22:38

ԱՄՆ-ի կողմից վիզաների տրամադրման դադարեցումը կոնկրետ երկրի դեմ չէ․ Միջազգայնագետ

ԱՄՆ-ն  անորոշ ժամկետով կասեցրել է  վիզաների բոլոր ընթացակարգերը 75 երկրների համար, որոնց թվում է նաև Հայաստանը։ Որոշումը ուժի մեջ  է մտնելու 2026 թվականի հունվարի 21-ից։ Պետդեպարտամենտը այս քայլը մեկնաբանել է որպես միջոց՝ կանխելու այն միգրանտների մուտքը, ովքեր կարող են ԱՄՆ-ում դառնալ «սոցիալական բեռ»։

Aysor.am-ի հետ զրույցում  միջազգայնագետ Արմեն Մանվելյանը նշել է, որ նման որոշումները հաճախ ուղղված չեն լինում որևէ կոնկրետ երկրի դեմ, այլ կարող են լինել պարզապես քաղաքական կամ անվտանգային երաշխիքներից ելնող միջոցառում։

«ԱՄՆ-ն հիմա շատ երկրների համար է կասեցնում վիզաների ընթացակարգը։ Չեմ կարծում, որ սա կապ ունենա արտաքին քաղաքականության հետ, առավել հավանական է՝ վիզաների ընթացակարգի դադարեցումը ԱՄՆ-ի համար կարևոր է ներքին քաղաքականության տեսանկյունից ու կապված է ներքին խնդիրների լուծման հետ։  Գուցե այս կերպ փորձում են  կառավարել միգրացիոն մեծ  հոսքերը, որոնք այո, ցանկացած երկրի համար կարող են սոցիալական խնդիրներ առաջացնել»,-ասել է Մանվելյանը։

ԱՄՆ-ի կողմից վիզաների տրամադրման դադարեցումը կոնկրետ երկրի դեմ չէ․ Միջազգայնագետ