Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. հույս կա, որ այն կարող է շարունակական լինել. փաստաբան (տեսանյութ)
17/01/2026 13:11

Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. հույս կա, որ այն կարող է շարունակական լինել. փաստաբան (տեսանյութ)

Մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր հայի վերադարձը Բաքվից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Հատկապես կարևոր էր այս փուլում, քանի որ վերջին վերադարձն ունեցել էինք 2023 թվականին։ Այս ազատ արձակումը հույս է առաջացնում, որ կարող է շարունակական լինել»,- նշեց նա։

Սահակյանի խոսքով՝ գերիների յուրաքանչյուր վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ։

«Ուստի, իմ գնահատմամբ, վերադարձը հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Առանց նրանց ներգրավման, առանց բանակցային գործընթացի՝ հարցը կտանենք փակուղի, դրա համար լավագույն մոդելը փոխհամագործակցված կերպով գործելն է»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք՝ Բաքվում պահվող չորս գերիներ հունվարի 14-ին Հայաստան վերադարձան։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանին։

Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. հույս կա, որ այն կարող է շարունակական լինել. փաստաբան (տեսանյութ)