Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի
17/01/2026 09:21

Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի

«Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի, այս մասին հայտնում է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է»,- հավելել է Կարապետյանը։

Նշենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանք։ 

Դատարանի նոր որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել էր կալանք։

 

Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի