Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
17/01/2026 21:00

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները.

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Արթուր Դավթյան - Զավեն Անդրիասյան և Արամ Հակոբյան - Էմին Օհանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

4-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 3 միավոր:

Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը և Անի Ավետիսյանը:

Անգելինա Միրաքյան - Նվարդ Հայրապետյան և Անահիտ Մկրտչյան - Սոնա Կրկյաշարյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

4-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Անի Ավետիսյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:

Աստղիկ Հակոբյանը ունի 3 միավոր:

 

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները