Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik
18/01/2026 18:10

Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik

Ադրբեջանական «Silk Way» բեռնատար ավիաընկերության ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի օդային տարածքով: «Silk Way»–ն առավել հայտնի է որպես դեպի Ադրբեջան զենք փոխադրող ավիաընկերություն։

Օրերս Sputnik Արմենիայի լրագրողը Հայաստանի օդային տարածքով նման թռիչքներից մեկն արձանագրել է «Flightradar24» հարթակում։

Ինքնաթիռը Նախիջևանից Բաքու էր թռնում։ Ընդ որում, Իլ–76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։

Sputnik Արմենիային «Հայաէրոնավիգացիայից» հաստատել են, որ հայկական տարածքով նման թռիչք իրականացվել է։ Ավելին, այստեղից հայտնել են, որ սա առաջին չվերթը չէ` նման թռիչքներ գրանցվել են նաև 2025 թվականին՝ կապված եղանակային բարդ պայմանների հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik