Մարդիկ ուզում են այլընտրանք տեսնել, հոգնել են այս ամենից, մենք պատրաստ ենք այլընտրանք առաջարկել. Գևորգ Գրիգորյան (Տեսանյութ)
19/01/2026 18:08

Մարդիկ ուզում են այլընտրանք տեսնել, հոգնել են այս ամենից, մենք պատրաստ ենք այլընտրանք առաջարկել. Գևորգ Գրիգորյան (Տեսանյութ)

«Առողջապահական համակարգում ես առաջարկում եմ այլընտրանք, առաջարկում եմ ֆինանսավորման և ապահովագրավճարների կարգը փոխել, մասնաբաժինները փոխել, տրամաբանությունը փոխել այս ամենի։ Մեր թիմը՝ «Հայրենիք» հիմնադրամը, այս և այլ հարցերում այլընտրանք է առաջարկում, որ հանրությունը հասկանա՝ չկա երկբևեռ Հայաստան, որ մի բևեռը քանդում է, մյուսը՝ միայն քննադատում, դա չէ արդյունքը, արդյունքը պետք է լինի այն, որ արդյունավետ, հասուն համակարգեր առաջարկող բևեռ լինի, և որ այդ առաջարկները հիմնված կլինեն հաշվարկների, միջազգային փորձի վրա»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Գրիգորյանը։ 

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ առողջապահության նախարարը իրավաբան է, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ բուժքույր։ Արդյոք 13 000 լիցանզավորված բժիշկների մեջ չկա՞ մի մասնագետ, որ ցանկություն ունենա այդ դիրքերում աշխատել։ Փաստացի՝ չկա, փաստացի՝ բժշկական համակարգն, իր չմասնակցելով այդ պրոցեսներին, դեմարշ է անում։ Կարծում եմ՝ շատերին առաջարկվել է, բայց մարդիկ չեն ուզում ասոցացվել այս իշխանության հետ, չեն ուզում թերի համակարգերում լինել։ Ես տեսնում եմ՝  ինչպես են բուժկենտրոնների տնօրեններին ներքաշում հակաեկեղեցական արշավի մեջ, բժիշկները չեն ուզում դրանում մասնակցություն ունենալ, հասկանում են, որ եթե ինչ-որ պաշտոն ստանձնեն, իրենց էլ են ներքաշելու այդ ամենի մեջ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Մարդիկ ուզում են այլընտրանք տեսնել, հոգնել են այս ամենից, մենք պատրաստ ենք այլընտրանք առաջարկել. Գևորգ Գրիգորյան (Տեսանյութ)