.png)
Ով շատ փող ունի, ապահովագրում են, ով փող չունի՝ մնում է իր չնչին աշխատավարձի ու առողջական խնդիրների հետ մենակ. Գևորգ Գրիգորյան (Տեսանյութ)
«Առողջապահության համապարփակ ապահովագրություն» կոչվող համակարգը ոչ այնքան խնդիրներին լուծումներ է տալիս, որքան նոր խնդիրներ է առաջացնում։ Դատելով այս նախագիծն իրականացնող մարդկանց ներուժից՝ իրատեսական չեմ համարում այդ խնդիրների լուծումը։ Պատկան մարմինների ներկայացուցիչների հարցազրույցներն առաջացնում են նոր հարցեր, ինչպես նաև լուրջ թերահավատություն այդ ամենի հանդեպ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Գրիգորյանը։
«Ես թե՛ որպես բժիշկ, և թե՛ որպես ծրագրի շահառու եմ նկատել խնդիրները, ամենամեծ բացթողումը համարում եմ սոցիալական արդարության կոնցեպտի մերժումը։ Ես ունեմ բավարար եկամուտ համակարգից օգտվելու համար, բայց կա մարդ, որ չունի բավարար եկամուտ՝ ցածր է աշխատավարձը, չի կարողանում օգտվել այդ ապահովագրությունից, բա ու՞ր մնաց սոցիալական արդարությունը։ Այսինքն՝ նրանք, ովքեր այսպես, թե այնպես ունեին հնարավորություններ, միջոցներ, կարող են օգտվել ապահովագրությունից, իսկ նրանք, ովքեր չունեն միջոցներ, զրկվում են համակարգից օգտվելու հնարավորությունից։ Ով շատ փող ունի, ապահովագրում են, ով փող չունի՝ մնում է իր չնչին աշխատավարձի ու առողջական խնդիրների հետ մենակ։ Արդյոք սա սոցիալական արդարության հիման վրա հենված համակա՞րգ է...»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում