Զբաղվում ենք այդ հարցով, որ Նարեկ Սամսոնյանի իրավունքները պաշտպանվեն և ստանա անհրաժեշտ բուժօգնություն․ Ընդդիմադիր պատգամավոր
19/01/2026 19:36

Զբաղվում ենք այդ հարցով, որ Նարեկ Սամսոնյանի իրավունքները պաշտպանվեն և ստանա անհրաժեշտ բուժօգնություն․ Ընդդիմադիր պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգծում է՝ քաղհալածյալների իրավունքների պաշտպանությամբ պետք է լրջորեն զբաղվել։

«Ինչպես գիտեք, Նարեկ Սամսոնյանն արդեն 11 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ, ունի առողջական խնդիրներ,  և այս իրավիճակը մեզ շատ մտահոգում է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Գառնիկ Դանիելյանը։

«Մենք այժմ  զբաղվում ենք այդ հարցով,  որպեսզի Նարեկ Սամսոնյանի իրավունքները լիարժեք պաշտպանվեն և առողջական վիճակից բխող անհրաժեշտ վիրահատությունը հնարավոր լինի բուժհաստատությունում իրականացնել։ Այդ ուղղությամբ մեր աշխատանքները շարունակվում են, և  հետևողական ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել արդյունքի։ Հուսով եմ, որ առաջիկայում դրական տեղաշարժ կլինի»,-հավելել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ գտնվում է  հացադուլի մեջ, երեկ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, բայց շտապօգնությունը ՔԿՀ է հասել 1.5 ժամ անց միայն։

Զբաղվում ենք այդ հարցով, որ Նարեկ Սամսոնյանի իրավունքները պաշտպանվեն և ստանա անհրաժեշտ բուժօգնություն․ Ընդդիմադիր պատգամավոր