.jpg)
«Տաշիր» խմբի կառավարման ընթացքում ՀԷՑ-ը 270 միլիարդ դրամի ներդրում է արել Հայաստանի Հանրապետությունում
«Հանրային հսկող» հարթակը տեղեկացնում է.
«ՀԷՑ ՓԲ ընկերությունը, 2016 թվականին կառավարումը «Տաշիր» խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 միլիարդ ՀՀ դրամ կուտակված վնաս:
«Տաշիր» խմբի կառավարման շնորհիվ է ՀԷՑ ՓԲ ընկերությունը դարձել վնասով աշխատող ընկերությունից շահույթով աշխատող ընկերություն։ Նաև պետք է նշենք, որ շահույթի 30%-ը (շուրջ 80 միլիարդ ՀՀ դրամ) և ավելին ուղղվել է ներդրումներ իրականացնելուն, և կառավարման 9 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 270 միլիարդ ՀՀ դրամի ներդրում»:
Հարթակից արձագանքել են նաև ՔՊ-ական Բաբկեն Թունյանին.
«Պարո՛ն Թունյան, որպես տնտեսագետ, որը հասկանում է, լա՞վ թիվ է այսքան ներդրումը թե՞ ոչ, Դուք «Հայփոստում» այսքան ներդրում արե՞լ եք, թե՞ ոչ»։