Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին
19/01/2026 15:03

Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին

Ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է: Հունվարի 19-ին Սպիտակի զինվորական կոմիսարիատից ծառայության են ճանապարհել սպիտակցի նորակոչիկների այս տարվա առաջին խմբին:

Հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ապա նորակոչիկներին օրհնության խոսք է ասել Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը: Ներկաները միասին աղոթք են հղել առ Աստված՝ հանուն հայրենիքի պաշտպանների:

Տեր Վաղարշ քահանա Հակոբյանի ձեռամբ կատարվել է խաչերի և աղոթագրքերի օրհնության կարգ։

Նորակոչիկներին հանդիսավորությամբ հանձնվել են օրհնված խաչերը և աղոթագրքերը: 

«Բարի ծառայություն և բարի վերադարձ, տղանե՛ր»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին