.jpg)
19/01/2026 14:07
Եղեգնաձորի ոստիկանները հայտնաբերել են ծանր մարմնական վնաս պատճառած հետախուզվողին
Հետախուզվողի վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրացրին Վայքի գործընկերների հետ։
Հունվարի 15-ի առավոտյան Զառիթափ գյուղում ձերբակալվեց Գետափ գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Անցած տարվա սեպտեմբերից նա հետախուզվում էր ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: