.jpg)
Իրանի շուրջ կարող ենք մեծ գործեր անել, չեմ հասկանում՝ ինչ եք անում Գրենլանդիայի հարցում. Թրամփը հրապարակել է Մակրոնի՝ իրեն ուղղված նամակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ իրեն ուղղված նամակը։
«Իմ ընկեր, Սիրիայի հարցում լիովին համահունչ ենք, Իրանի շուրջ կարող ենք մեծ գործեր անել, չեմ հասկանում՝ ինչ եք անում Գրենլանդիայի հարցում: Արի փորձենք ավելի մեծ գործեր անել.
1) Ես կարող եմ Փարիզում G7 հանդիպում կազմակերպել Դավոսից հետո՝ հինգշաբթի կեսօրին: Կարող եմ հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին և ռուսներին:
2) Կարող ենք միասին ճաշել մինչև ձեր ԱՄՆ վերադառնալը»,-գրել է Մակրոնը: