.jpg)
Խաղաղ և անփորձանք ծառայություն. Բերդ համայնքի զորակոչիկները մեկնել են ծառայության
Այսօր՝ հունվարի 20-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Իր բարեմաղթանքները հղելով զինծառայողներին՝ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը նշել է. «Բանակը մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է, այն մեր տունն ու սրբությունն է, մեր պատիվն ու արժանապատվութունը: Մեր բոլորիս սիրո արդյունքում կունենանք առավել ուժեղ բանակ, հզոր պետություն: Թող Աստծո օրհնությունը հովանի լինի ձեզ: Խաղաղությամբ ծառայեք և առողջ վերադառնաք ձեր օջախները»:
Զորակոչիկներին խաղաղ և անփորձանք ծառայություն է մաղթել նաև ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Տավուշի մարզի զինվորական կոմիսարիատի Բերդի տարածքային զինվորական կոմիսար Անդրանիկ Բաբայանը: