ՀՀ-ում գյուղերի փրկության ճանապարհը բերքի երաշխավորված մթերումն է. Կարապետյան (Տեսանյութ)
20/01/2026 12:51

ՀՀ-ում գյուղերի փրկության ճանապարհը բերքի երաշխավորված մթերումն է. Կարապետյան (Տեսանյութ)

ՀՀ-ում գյուղերի փրկության ճանապարհը բերքի երաշխավորված մթերումն է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Վստահ եմ, որ գյուղի հետ կապված պետական քաղաքականությանը փոփոխություն է պետք։ Գյուղը պետության աջակցությունը չի զգում, պետությունը գյուղում ներկա չէ»,- ասաց նա։

Կարապետյանը նշեց՝ ինչ է անում գյուղացին․ «Տարվա սկզբին նայում է, թե նախորդ տարի ինչ էր բերքի գինը, հաշվարկում է, վարկ է վերցնում, ամբողջ տարի աշխատում է, տանջվում է, գալիս է վաճառքի ժամանակը և սկսում է ման գալ, թե որտեղ վաճառի։ Շատ եմ տեսել գյուղացիների հուսահատ դեմքեր, ովքեր ամբողջ գործընթացը անցել են և չունեն նորմալ գնորդ։ Երբ գտնում են, շատ դեպքերում գինը երկու անգամ ընկնում է, և մարդը չի կարողանում ստանալ ներդրած գումարը»։

Նա նշեց, թե ինչու է գյուղերում ապրելը անշահավետ. «Հարյուրավոր միլիոնավոր դոլարներ են ներդրվում, խելացի անասնագոմեր են կառուցվում, բայց 200 000 գյուղացիական տնտեսություններից, որոնք կաթ են արտադրում, ֆերմերներից իրենց կաթը գնում են 110 դրամով։ Ինչու ենք արտադրությունը ավելացնում, երբ եղածը այդ գնով են վերցնում»։

Կարապետյանը հայտարարեց, որ պետք է մթերման կայան լինի, որը միջնորդ է գյուղացու և ընկերության միջև։ «Օրինակ՝ ԱՄԷ-ից գալիս են ՀՀ, գնում են մթերման կայան, որը ամբողջ շրջանով հավաքում է բերքը և նրանց հետ պայմանավորվում։ Մթերման կայանը տալիս է կանխատեսելիություն։ Չենք տեսնի էլ գյուղացիների հուսահատ դեմքերը, որոնք բերքը տանը ունեն և չգիտեն՝ ինչ անել»,-ասաց նա։

ՀՀ-ում գյուղերի փրկության ճանապարհը բերքի երաշխավորված մթերումն է. Կարապետյան (Տեսանյութ)