.png)
Փոքր բիզնեսը կազատվի հարկերից, որպեսզի հնարավորություն ունենալու զարգանա․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Վերջին տարում փոքր բիզնեսի հարկը կրկնապատկվել է՝ 5-ից դարձել է 10 տոկոս․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«ՀՀ-ում 69 000 տնտեսվարող շրջանառության հարկով է հարկվում, 27 000-ը միջին և մեծ բիզնես է։ 69 000 տնտեսվարող վճարում է մեր հարկերի ընդամենը 2 տոկոսը, որն ընկերությունների 70 տոկոսն է։ Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսը հարկերից, որպեսզի այն հնարավորություն ունենա զարգանալու»,- ասաց նա։
«Անցած տարի միայն մեկ տարվա ընթացքում մենք կորցրել ենք 3000 փոքր բիզնես։ Հարկերը կրկնապատկվել են, և այդքանն էլ կորել են։ Գեղեցկության սրահներ, հացի փռեր՝ ձեր հարկերը կլինեն զրո տոկոս, փոքր կրպակներ՝ ձեր հարկերը լինելու են զրո տոկոս»,- ասաց նա։
Կարապետյանը նշեց, որ միակ բանը, որ իրենք խնդրում են, այն է, որպեսզի միջին բիզնեսը չփորձի իրեն բաժանել և դառնալ փոքր բիզնես։ «Դա արդեն վարչարարության խնդիր է։ Մյուս հարցերով մասսայական հաջողություն ենք ունենալու։ Մենք պետք է փոքրին ասենք՝ մեծացիր, դու մինչև միջին չդառնաս, մենք ձեզ աջակցելու ենք։ Մենք այս 2 տոկոսը, վստահեցնում եմ, կգտնենք ուրիշ տեղերից»,- ասաց նա։