.jpg)
Ո՞ր քայլը կբարեփոխի Ձեր կյանքը. Գոհար Մելոյան (Տեսանյութ)
Սահմանադրագետ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրությամբ.
«Ո՞ր քայլը կբարեփոխի Ձեր կյանքը
300000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում:
Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում։
0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար:
Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը։
20% էժան դեղորայք բոլորի համար:
Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու։
Բերքի երաշխավորված մթերում գյուղերում:
Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու։
20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:
Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»։