Արսեն Թորոսյան, դուք աշխատատեղե՞ր եք ստեղծել, թե՞ թվեր եք ստեղծել․ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)
22/01/2026 20:19

Արսեն Թորոսյան, դուք աշխատատեղե՞ր եք ստեղծել, թե՞ թվեր եք ստեղծել․ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը արձագանքել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։  

«Արսեն Թորոսյանը նեղվել է, որ Նարեկ Կարապետյանը խոսում է շուրջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին։ Իսկ դուք ձեր «ստեղծած» աշխատատեղերով ինչպե՞ս եք կարողանում  հպարտանալ, եթե դրա արդյունքը աղքատության այս մակարդակն է։ Եթե աշխատատեղեր եք ստեղծել, ապա ինչու՞ է Շիրակի մարզի բնակչության շուրջ 40 տոկոսը աղքատ։ Դուք աշխատատեղե՞ր եք ստեղծել, թե՞ թվեր եք ստեղծել»,- ասել է Ռուբեն Մխիթարյանը։

Արսեն Թորոսյան, դուք աշխատատեղե՞ր եք ստեղծել, թե՞ թվեր եք ստեղծել․ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)